չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք, որից 67-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք, որից 67-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք, որից 67 Սամցխե-Ջավախքում։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է stopcov.ge կառավարության հատուկ կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 753 մարդ, գրում է akhaltskha.net-ը:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 79 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 741 թեստ, այդ թվում 31 605-ը հակագենի արագ տեսթ, իսկ 12 136-ը «Փի Սի Ար»:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-10,92%, վերջին 14 օրվանը 10,26%, վերջին 7 օրվանը 9,76%: Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 549 811 դեպք, այստեղից ապաքինվել է 493 414 վարակված, մահացել է 7 408 մարդ: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 184 306 մարդ, օրական ցուցանիշը՝ 25 670: Կարանտինի ռեժիմում է գտնվում 78 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 7 457 հիվանդ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 840 քաղաքացի:

  • Կիսվել: