երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք, որից 69 Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք, որից 69 Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք, որից 69 Սամցխե-Ջավախքում: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 36 400 թեստ, այստեղից 21 132-ը՝ հակագենի արագ թեստով և 15 268-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 8,34%, վերջին 14 օրը –9,72%, վերջին 7 օրը –8,98%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 559 943 դեպք: Ապաքինվել է ևս 3 952 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 506 486:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 86 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 7 649 անձ: Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 259 391 մարդ, օրական՝ 23 518:

Կարանտինային գոտում է 111 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 7 210-ը:

  • Կիսվել: