հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վրաստանում դեկտեմբերի 1-ից կգործեն «կանաչ անձնագրեր». Ղարիբաշվիլի

Վրաստանում դեկտեմբերի 1-ից կգործեն «կանաչ անձնագրեր». Ղարիբաշվիլի

«Կանաչ անձնագրերի» հայեցակարգը Վրաստանում սահմանվում է դեկտեմբերի 1-ից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համակարգող խորհրդի նիստից հետո՝ փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

«Կանաչ անձնագրերում» նշվում է կորոնավիրուսային հիվանդության հետ կապված յուրաքանչյուր քաղաքացու ողջ տեղեկատվությունը՝ վարակված լինելու հանգամանքը, ՊՇՌ թեստերի արդյունքները, պատվաստման վերաբերյալ տվյալները:

«Մարդն ունի «կանաչ» կարգավիճակ, եթե պատվաստված է երկու դեղաչափով, ունի 72 կամ 24 ժամվա թեստի պատասխան կամ վարակված է եղել կորոնավիրուսով»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ «կանաչ անձնագրի» պահանջը երկրում գործելու է 18 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև զբոսաշրջիկների համար:

Բացի այդ, դեկտեմբերի 1-ից տարբեր վայրեր կարելի է այցելել միայն «կանաչ անձնագրով»: Դրանք են՝ սննդի օբյեկտները, զվարճանքի կենտրոնները, կինոթատրոնները, օպերան, թանգարանները, համերգասրահները, խաղատները և այլն:

  • Կիսվել: