Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 484 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 484 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 699 մարդ, ևս 27-ը՝ մահացել։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 73 250 թեստ, այստեղից 44 185-ը՝ արագ, իսկ 29 065-ը՝ «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 23,87 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 16,51 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 20,58 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 110 168 դեպք, որից 981 531 հիվանդ ապաքինվել է, 14 840-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 686 220 պատվաստում, օրական՝ 8 630։