հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանի վարչապետը Եվրամիության դեսպանների հետ քննարկել է երկրի եվրաինտեգրման գործընթացը

Վրաստանի վարչապետը Եվրամիության դեսպանների հետ քննարկել է երկրի եվրաինտեգրման գործընթացը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են ԵՄ-ին երկրի ինտեգրման գործընթացը: Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

«Կառավարության ղեկավարը եվրոպացի դիվանագետների հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը ոչ պաշտոնական մթնոլորտում։ Թբիլիսիում տեղի կունենա Եվրամիության բարձր մակարդակի դեսպանների տարածաշրջանային կոնֆերանս, որը կազմակերպել է ԵՄ ներկայացուցչությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը կմասնակցեն Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի, Արևելյան գործընկերության երկրներում, Թուրքիայում և Ավստրիայում ԵՄ պատվիրակությունների ղեկավարները:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զուրաբիշվիլին Բրյուսել է մեկնել Վաշինգտոնից, որտեղ հանդիպել էր ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

  • Կիսվել: