շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վրաստանի վարչապետն ընդդիմությանը մեղադրել է երկիրը ՌԴ-ի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձի համար

Վրաստանի վարչապետն ընդդիմությանը մեղադրել է երկիրը ՌԴ-ի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձի համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրել է ապակառուցողական գործողությունների և երկիրը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձի համար: 

«Շատ ցավալի է, որ մեր արմատական ընդդիմությունն ուրախանում է Ուկրաինայի պատերազմով և ամեն դժվարության մեջ տեսնում է սեփական շահը: Ես կառաջնորդվեմ միայն մեր ազգային շահերով` չնայած ընդդիմության օրակարգին, որը նրանք շահարկում են», - «Սպուտնիկ Վրաստանի» հաղորդմամբ, ասել է Ղարիբաշվիլին։

  • Կիսվել: