Վրաստանի սահմանն ամենաշատը հատում են ՌԴ քաղաքացիները
Վրաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրի սահմանը ամենաշատը հատում են Ռուսաստանի քաղաքացիները, գրում է jnews.ge-ն:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Ռուսաստանի 743 հազար քաղաքացիներ մուտք են գործել Վրաստան, դուրս են եկել շուրջ 747 հազարը։
2023-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում են գտնվում Ռուսաստանի 60 հազար քաղաքացիներ։