երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանի ՊՆ զինվորական հոսպիտալում համաճարակային գոտի է հայտարարվել

Վրաստանի ՊՆ զինվորական հոսպիտալում համաճարակային գոտի է հայտարարվել

Որպես Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցառումների մաս` Գեորգի Աբրամիշվիլիի անվան պաշտպանության նախարարության ռազմական հոսպիտալը հայտարարվել է կարանտինային գոտի:

Ռազմական հոսպիտալում կմեկուսացվեն ռիսկի ենթակա հիվանդները, իսկ բուժումն իրականացվելու է Վրաստանի առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով: Ստեղծվել է ճգնաժամային կառավարման թիմ, մշակվել են հատուկ սխեմաներ:

Ներկայումս մոնիտորինգի և կանխարգելման նպատակով Գորիի զինվորական հոսպիտալում կա չորս հիվանդ, այդ թվում ՝ երեք զինծառայող և մեկ քաղաքացիական անձ: Նրանցից ոչ մեկի մոտ չի հաստատել կորոնավիրուսային վարակի տարածումը: Նրանք կմնան հիվանդանոցում երկու շաբաթ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` հիվանդանոցն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ընդունել 180 հիվանդի:

  • Կիսվել: