երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի պաշտպանության նոր նախարար կդառնա խորհրդարանի փոխնախագահ Չիկովանին

Վրաստանի պաշտպանության նոր նախարար կդառնա խորհրդարանի փոխնախագահ Չիկովանին

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ նոր կաբինետում կփոխի միայն ռազմական գերատեսչության ղեկավարին։

«Ես կառավարության բոլոր անդամներին հրավիրել եմ մնալ: Միայն պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն է ցանկացել տեղափոխվել քաղաքականությունից այլ ոլորտ: Ես հարգում եմ նրա որոշումը: Ըստ այդմ, միակ փոփոխությունը տեղի կունենա Վրաստանի կառավարությունում. պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Չիկովանին»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն

Ավելի վաղ տեղի է ունեցել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցության նոր ղեկավար է ընտրվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ նախկինում կուսակցությունը ղեկավարող Կոբախիձեն նշանակվել է վարչապետի թեկնածու։

  • Կիսվել: