շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Վրաստանի նախագահը խոսել է ՌԴ-ի հետ սահմանին վերահսկողությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին

Վրաստանի նախագահը խոսել է ՌԴ-ի հետ սահմանին վերահսկողությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրապնդել վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին, մինչդեռ վրացական ընդդիմության առաջնորդների մի մասը պահանջում է փակել Ռուսաստանի հետ սահմանը: 

Զուրաբիշվիլին, մասնավորապես, նշել է. ՛՛Հաշվի առնելով միգրացիայի հնարավոր նոր ալիքները Ռուսաստանից՝ մեր սահմանը պետք է խստորեն վերահսկվի՛՛:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, թե լրացուցիչ միջոցների ներդրման անհրաժեշտություն չի տեսնում, և որ Ռուսաստանի հետ սահմանին անցակետն աշխատում է սովորական ռեժիմով:


 

  • Կիսվել: