Վրաստանի նախագահը կառավարության կազմակերպած պարգևատրման միջոցառմանը չի մասնակցի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է կառավարության կազմակերպած միջոցառմանը պարգևատրել փարիզյան Օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկներին։ Պատճառների մասին նա խոսել է վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցում, գրում է aliq.ge-ն:
Այսօր՝ ժամը 20:00-ին, կառավարությունն օլիմպիականներին դիմավորելու միջոցառում է անցկացնում Պետական պալատում (նախագահի նախկին նստավայրում), որտեղ կարող են մուտք գործել միայն հրավիրված հյուրեր և լրագրողներ։ Նախագահն ասել է, որ այս իրադարձության մասին տեղեկացել է միջոցառումից մի քանի ժամ առաջ՝ ժամը 13:00-ին։
Սալոմե Զուրաբիշվիլին պարզաբանել է, որ դա է միջոցառմանը մասնակցելուց հրաժարվելու պատճառներից մեկը։ Նախագահի խոսքով, կա ևս մեկ պատճառ՝ Օլիմպիական խաղերը դեռ չեն ավարտվել, և Վրաստանը ներկայացնող պարաօլիմպիականները սեպտեմբերի 8-ից հետո են վերադառնում երկիր։