Վրաստանի իշխանությունները 2025թ․ երկրից արտաքսել են Հայաստանի 26 քաղաքացու
Վրաստանի իշխանությունները 2025թ․ երկրից արտաքսել են 1 311 օտարերկրյա քաղաքացու, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Նշվում է, որ, ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, ամենից շատ արտաքսվածների թվում են Հնդկաստանի քաղաքացիները (269), այնուհետեւ՝ Թուրքիայի (176) եւ Իրանի (157)։
Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, անցած տարի Վրաստանից արտաքսվել է Ադրբեջանի 39, Հայաստանի 26 եւ Ռուսաստանի 73 քաղաքացի։


