կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստան-ԵՄ հարաբերություններն առաջվանը չեն լինի. Եվրախորհրդականների համատեղ հայտարարությունը

Վրաստան-ԵՄ հարաբերություններն առաջվանը չեն լինի. Եվրախորհրդականների համատեղ հայտարարությունը

Եվրախորհրդարանի հատուկ հանձնակատար Կրիստիան Դանիելսոնի (նա հանդես է գալիս որպես միջնորդ Վրաստանի իշխանություն-ընդդիմություն բանակցություններում) հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները համատեղ հայտարարություն են արել, գրում է aliq.ge-ն:

Նշվում է, որ կոմպրոմիսից հրաժարվելուց հետո Վրաստանի առաջնորդները չպետք է ակնկալեն Եվրամիության հետ նախկին հարաբերությունները:

Եվրամիությունը ծրագրում է դադարեցնել Վրաստանին ֆինանսական աջակցությունը:

«Խորապես հիասթափված ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներից, որոնք չկարողացան համաձայնության գալ` չնայած մեր բոլոր ջանքերին: Սրանում մեղավոր են ինչպես իշխող, այնպես էլ հիմնական ընդդիմադիր թիմերի առաջնորդներն, իսկ հիմնական պատասխանատվությունն իշխող թիմի վրա է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Դանիելսոնը Թբիլիսիում էր մարտի 28-31-ը` Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն աջակցելու առաքելությամբ, որն ավարտվեց անարդյունք` ընդդիմադիր ու իշխող ուժերի հետ մի քանի հանդիպումից հետո:

 

  • Կիսվել: