երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Վրացիների 63%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ

Վրացիների 63%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ

Վրաստանի բնակչության 63%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ, 37%-ը՝ ճիշտ ուղղությամբ։ Սրանք են Edison Research-ի կողմից իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները, հայտնում է SOVA-ն։

Վերջին երեք հարցումների համաձայն՝ աճել է նրանց թիվը, որոնք կարծում են, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ։ Դեկտեմբերին նրանց թիվը կազմել է 57%, ապրիլին՝ 59%։

Ամենից շատ այս կարծիքին են 25-34 տարիքային խմբի քաղաքացիները՝ 72%: 18-24 տարիքային խմբում այս ցուցանիշը կազմում է 71%: Սակայն յուրաքանչյուր տարիքային խմբում գերակշռում են նրանք, ովքեր կարծում են, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ։

Հասարակական կարծիքի հարցումն անցկացրել է Edison Research միջազգային հետազոտական ընկերությունը՝ Formula հեռուստաալիքի պատվերով։

Ուղղակի հետազոտության շրջանակներում հարցմանը մասնակցել է Վրաստանում բնակվող և քվեարկելու իրավունք ունեցող 18 տարեկան և բարձր տարիքի 1000 մարդ:

  • Կիսվել: