երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վրացի և թուրք սահմանապահները ուսումնավարժանքներ են անցկացրել

Վրացի և թուրք սահմանապահները ուսումնավարժանքներ են անցկացրել

Վրացի և թուրք սահմանապահները համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել Սամցխե-Ջավախեթի մարզի սահմանամերձ հատվածում:

Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը, զորավարժանքներին մասնակցել են Վրաստանի սահմանապահ ոստիկանության Ախալցխայի վարչության ռազմավարական և Թուրքիայի Զինված ուժերի 25-րդ գումարտակի խմբերը:

Ըստ զորավարժությունների սցենարի նախատեսվում էր անօրինական ներգաղթյալների ձերբակալում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունի անօրինական փոխադրման փորձի կանխում իրականացնել:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժանքի նպատակը փորձի փոխանակում է ցամաքային սահմանների պահպանության ոլորտում:

  • Կիսվել: