«Օ.Գ.-ի վարած միկրոավտոբուսի զննության արդյունքում իրավապահները որպես ապացույց առգրավել են նշված փոխադրամիջոցի սրահում երկու կապոցում թաքցրած «հերոին»:

Մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի առքուվաճառքի և Վրաստան ապօրինի ներմուծման գործով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի և 262-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով», – հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: