կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վորոնեժում անօդաչու թռչող սարք է ընկել. կա 3 տուժած

Վորոնեժում անօդաչու թռչող սարք է ընկել. կա 3 տուժած

 ՌԴ Վորոնեժ քաղաքի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել, որի հետևանքով 3 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

«Նախնական տվյալներով՝ Վորոնեժի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել: Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները», - գրել է նա։

Գուսևը հավելել է, որ մասնագետները որոշում են՝ արդյոք հարկավոր է տարհանել շենքի կամ տվյալ մուտքի բնակիչներին:

Ավելի վաղ հաղորդվել էր 2 տուժածի մասին: Նրանց օգնություն է ցուցաբերվել տեղում, հոսպիտալացում չի պահանջվել:

  • Կիսվել: