Վիլնյուսում հանդիպել են Բայդենն ու Էրդողանը
Վիլնյուսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, տեղեկացնում է Anadolu-ն։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Բայդենի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլի մեկնարկի մասին:
Մինչ Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ՆԱՏՕ-ին հավատարմության և Շվեդիայի անդամակցության գործընթացի համար կանաչ լույս վառելու համար, Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հետագայում կխորանա ռազմավարական համագործակցությունը:
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ նախագահի ընտրությունում հաթանակի կապակցությամբ իրեն շնորհավորելու համար հաջողություն է մաղթել ամերիկացի գործընկերոջը 2024թ.-ին ակնկալվող քվեարկության ընթացքում: