Վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից․ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերությունն կառուցել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը, փոխանցում է NEWS.ru-ի թղթակիցը։
«Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններ կառուցել, մենք մինչև վերջ հավատարիմ ենք մնալու այս գծին, բայց տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից, կախված է նրանից, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում այն ռիսկերը, որոնք իր մեջ կրում է Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմը»,- ասել է Կոսաչովը։
Նա հավելել է, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ անպատասխանատու քայլ է. «Հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արևմուտքի հետ մերձեցումը, հետևաբար Ռուսաստանը չի ցանկանում նման ճակատագիր Հայաստանի համար»։