Վերջին մեկ ժամում 50 զոհ Գազայի հատվածում՝ իսրայելական հրթիռակոծության հետևանքով
Գազայի հատվածում վերջին մեկ ժամվա ընթացքում մոտ հինգ տասնյակ մարդ է զոհվել Իսրայելի հրթիռակոծության հետևանքով, հայտնել են Գազայի Առողջապահության նախարարությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Իսրայելական օկուպանտներն ակտիվացրել են իրենց հարձակումները Գազայի հատվածի բազմաթիվ տարածքների վրա, որտեղ վերջին մեկ ժամվա ընթացքում մոտ 50 մարդ է զոհվել՛՛, - նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: