հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցում են

Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցում են

Մեքսիկայում ընթանում են Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները:

Նշենք, որ կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ սահմանելով հստակ շրջանակներ: Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Մեքսիկայի ԱԳնախարար Մարսելո Էմբարդը: Բանակցություններն ընթանում են Նորվեգիայի միջնորդությամբ:

Ըստ հուշագրի՝ կողմերը քննարկելու են հասարակության բոլոր շերտերի քաղաքական և ընտրական իրավունքները, դիտորդների մասնակցությամբ ընտրությունների կազմակերպման ժամանակացույցը, պատժամիջոցների չեղարկումը և սեփականության իրավունքի վերականգնումը, օրենքի գերակայությունը, տնտեսական իրավիճակը, սոցիալական ապահովության մեխանիզմները և այլն:

Վենեսուելայի ընդդիմության միասնական հարթակի պատվիրակության ղեկավար Հերարդո Բլայդի խոսքով՝ երկխոսության մեկնարկով սկսվում է կառավարություն-ընդդիմություն բանակցությունների երկրորդ փուլը, որը կլինի բարդ և ծանր գործընթաց:

  • Կիսվել: