հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վաշինգտոնը կրկին բանակցում է «Թալիբան»-ի հետ

Վաշինգտոնը կրկին բանակցում է «Թալիբան»-ի հետ

Այսօր Կատարում պաշտոնական Վաշինգտոնը վերսկսել է բանակցություններն արմատական «Թալիբան» շարժման հետ, տեղեկացնում է AFP-ն՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական շրջանակների աղբյուրին։

Աղբյուրը նշել է. «ԱՄՆ-ն այսօր միացել է Դոհայում ընթացող բանակցություններին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է բռնության նվազեցման վրա, ինչը կհանգեցնի ներաֆղանական բանակցությունների եւ հրադադարի»:

Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերին ԱՄՆ-ն եւ «Թալիբանը» պատրաստվում էին համաձայնագիր ստորագրել, ըստ որի՝ Վաշինգտոնը թալիբներից անվտանգության երաշխքիների դիմաց կսկսեր դուրս բերել զորքերը:

  • Կիսվել: