կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուզբեկստանում վստահ են՝ Պուտինը կհաղթի. Միրզիյոև

Ուզբեկստանում վստահ են՝ Պուտինը կհաղթի. Միրզիյոև

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հանրապետությունը վստահ է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում իր հաղթանակի մեջ և ակնկալում է այց ընտրություններից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Միրզիյոևն աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու «Ապագա խաղեր» միջազգային մրցաշարի բացման արարողությանը։

Գնահատելով առաջիկա նախագահական ընտրությունները՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Միրզիյոևն ասել է. «Կարծում եմ, որ Ուզբեկստանում վստահ են Ձեր բացարձակ հաղթանակի վրա: Եվ, ինչպես պայմանավորվել էինք, առաջին այցերից մեկը կլինի Ուզբեկստան»:

  • Կիսվել: