կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է՝ ինչ է ակնկալում ԵՄ-ն Վրաստանից

Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է՝ ինչ է ակնկալում ԵՄ-ն Վրաստանից

Եվրամիությանն անհրաժեշտ են Վրաստանի իշխանությունների որոշակի գործողությունները, եթե հանրապետությունը ցանկանում է պահպանել իր կուրսը դեպի ԵՄ։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հեռախոսազրույցից հետո ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ըստ նրա՝ Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո իրավիճակը «մնում է տագնապալի»։

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց համախոհներն այսօր երթով շարժվել են Թբիլիսիի կենտրոն՝ բողոքի ցույց անցկացնելու խորհրդարանի դիմաց՝ ընդդեմ խորհրդարանի ընտրության արդյունքների, որոնց համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

«Մեր ամենակարևոր պահանջն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարի ընտրությունների արդյունքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։

 

  • Կիսվել: