շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ուրախ եմ, որ Իրանը դարձել է BRICS-ի մշտական անդամ. Պուտին

Ուրախ եմ, որ Իրանը դարձել է BRICS-ի մշտական անդամ. Պուտին

Ուրախ եմ, որ Իրանը դարձել է BRICS-ի մշտական անդամ։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպման ժամանակ։

Իրանական կողմից նշում են՝ քննարկել են միաբևեռությանը դիմակայելը, երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը։

Նշենք՝ Ղալիբաֆը Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ինչպես նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ 

  • Կիսվել: