երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ուլան Բատորում պայթել է 60 տոննա գազ տեղափոխող բեռնատար․ կան զոհեր

Ուլան Բատորում պայթել է 60 տոննա գազ տեղափոխող բեռնատար․ կան զոհեր

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի խոշոր «Դունջինգարավ» շուկայի մոտակայքում 60 տոննա գազ տեղափոխող բեռնատարի պայթյունից առաջացած հրդեհ է սկսվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունից հայտնում են, որ դեպքի վայրում են հրշեջները, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները։ Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունից հետո կրակն արագ տարածվել է մոտակա մեքենաների և հարևան բնակելի շենքերի վրա։

Ավելի ուշ Մոնղոլիայում ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է, սակայն մոտակա տների բնակիչներին խորհուրդ են տվել տարհանվել՝ այրման վնասակար նյութերը չշնչելու համար։

Комсомольская правда-ն պարզաբանում է, որ նախնական տվյալներով ողբերգության զոհ է դարձել մոտ 20 մարդ։

  • Կիսվել: