երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի երեք ամսվա ընթացքում. Բորել

Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի երեք ամսվա ընթացքում. Բորել

Ըստ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Ուկրաինայի ռազմադաշտում իրավիճակը «կկարգավորվի երեք ամսվա ընթացքում» և կոչ է անում մեծացնել օգնությունը Կիևին։

Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Երեք ամսում իրավիճակը կլուծվի մարտի դաշտում։ Մենք այլևս չենք կարող ասել՝ «եկեք սպասենք եվրոպական ընտրություններին», կամ «մենք ուզում ենք ավելի շատ մանրամասներ իմանալ»։

Մենք պետք է դառնանք ավելի արագ, ավելի վճռական, մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում»,- ասել է նա՝ կոչ անելով ավելի մեծ օգնություն ցուցաբերել Կիևին։

 

  • Կիսվել: