շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Ուկրաինայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի ԱԳՆ

Ուկրաինայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի ԱԳՆ

Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիյար Ամուզեգարն այսօր կանչվել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարություն:

Նրան ուկրաինական կողմի խորը մտահոգությունն են հայտնել Իրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների հնարավոր մատակարարման մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Այս մասին ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։

Ինչպես հաղորդվում է՝ իրանցի դիվանագետին փոխանցվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի սեպտեմբերի 7-ի համապատասխան մեկնաբանությունը և «կոշտ ձևով նախազգուշացում է տրվել այն մասին, որ Իրանի կողմից բալիստիկ սպառազինության մատակարարման փաստի հաստատումը կործանարար և անուղղելի հետևանքներ կունենա ուկրաինաիրանական երկկողմ հարաբերությունների համար»:

 

  • Կիսվել: