հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ուկրաինայի ԶՈՒ-ն ռազմական գործողություններ չի իրականացնում Ռուսաստանի տարածքում. Զելենսկի

Ուկրաինայի ԶՈՒ-ն ռազմական գործողություններ չի իրականացնում Ռուսաստանի տարածքում. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը ռազմական գործողություններ չեն իրականացնում Ռուսաստանի տարածքում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը Al Arabiya հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն ձգտում զբաղեցնել ռուսական տարածքներ:

Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում ականանետային և հրետանային գնդակոծությունների մասին: Նշվել է նաև, որ ռուսական ՀՕՊ համակարգը մի քանի անօդաչու թռչող սարք է որսացել, այդ թվում՝ Վորոնեժի շրջանում, իսկ ուկրաինական ռազմական ուղղաթիռները ներխուժել են ՌԴ օդային տարածք։

  • Կիսվել: