կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինայի ժողովուրդը մնում է անսասան և անկոտրում․ Բայդեն

Ուկրաինայի ժողովուրդը մնում է անսասան և անկոտրում․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով, ներխուժելով Ուկրաինա` Պուտինը կարծում էր, որ հեշտությամբ կարող է հպատակեցնել ազատ մարդկանց, սակայն նա ձախողել է, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

«Ուկրաինան դեռ ազատ է, և Ուկրաինայի ժողովուրդը մնում է անսասան ու անկոտրում` Պուտինի ներխուժման դեմ: Սա` նրանց արիության, բայց նաև մեր շնորհիվ է։ Միացյալ Նահանգները ձևավորել է ավելի քան 50 երկրներից բաղկացած կոալիցիա՝ Ուկրաինային աջակցելու համար: Մենք միավորեցինք և ընդլայնեցինք ՆԱՏՕ-ն, և չենք կարող նահանջել»,- հայտարարել է Բայդենը։

ԱՄՆ Նախագահի ներկայացմամբ, նոր փաթեթը պարունակում է ավելի քան 500 նոր կետեր, որոնք ներկայացնելու է Մեծ յոթնյակի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: