երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինայի ՊՆ-ում հայտնել են առաջնագծում իրադրության մասին․ 37 բնակավայրի բնակիչներ տարհանվել են

Ուկրաինայի ՊՆ-ում հայտնել են առաջնագծում իրադրության մասին․ 37 բնակավայրի բնակիչներ տարհանվել են

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները հետ են մղում ռուսական բանակի գրոհները Կուպյանսկի, Լիմանի և Բախմուտի շրջանում, իսկ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվում Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի սահմանի մոտ։ Ռազմաճակատում տիրող իրավիճակին Մալյարն անդրադարձել է իր Telegram ալիքում։

«Իրավիճակն արևելքում բարդ է, բայց թշնամուն չի հաջողվում հասնել իր նպատակներին»,- գրում է Մալյարը՝ հավաստիացնելով, որ «պաշտպանության ուժերն արդյունավետորեն զսպում են ռուսական զորքերի առաջխաղացումը Կուպյանսկի և Լիմանի ուղղություններով»։

Մալյարի խոսքով՝ Բախմուտի հարավային թևում Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը, սակայն Կլեշչեևկա գյուղի տարածքում «թշնամու զորքերն անհաջող փորձեր են կատարել՝ վերականգնելու իրենց կորցրած դիրքերը ծայրամասերում»․ այնտեղ ծանր մարտերը շարունակվում են։

 

  • Կիսվել: