Ուկրաինայի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին իր տելեգրամյան էջում հայտնել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Նշենք, որ նախօրեին հրաժարական են ներկայացրել երկու փոխվարչապետերը՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և երկրի արդյունաբերության նախարար Օլեգ Ուրուսկին։
Ինչպես ասել է Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան՝ Տարանը պաշտպանության նախարարի պաշտոնը կզիջի Ռեզնիկովին:


