Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, ընդամենը ժամանակի հարց է. Պուտին
Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է և ընդամենը ժամանակի հարց է։ Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը։
«Ինձ թվում է, որ դա անխուսափելի է, չնայած այն ամբողջ ողբերգությանը, որը մենք հիմա ապրում ենք… Դա ժամանակի հարց է»,-ընդգծել է Պուտինը։
Նա նշել է, որ չնայած հարաբերություններում բարդ շրջանին, Ռուսաստանը բավարար ուժեր և միջոցներ ունի, որպեսզի 2022 թվականին սկսված գործողությունը հասցնի տրամաբանական ավարտին՝ անհրաժեշտ արդյունքով։
Բացի այդ, ՌԴ նախագահն ընդգծել է, որ իրավիճակներ, երբ միջուկային զենքի կիրառման անհրաժեշտություն կառաջանար, չեն եղել և չպետք է առաջանան։