շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ

Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Այս մասին հաղորդում է «РБК-Украина»-ն՝ մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ հեռուստամարաթոնի ժամանակ ուկրաինացիներին ուղղված ուղերձից:

Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին արդեն «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի հարց է։

«ՌԴ նախագահ Պուտինը սկսեց այս պատերազմը, քանի որ ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և Ուկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա հասավ լրիվ հակառակ արդյունքի։ Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, դա ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»- ի հարց է», – ասել է Ստոլտենբերգը։

  • Կիսվել: