երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինան ստանձնել է 2022-ին Ղրիմի կամրջի վրա իրականացված գրոհի պատասխանատվությունը

Ուկրաինան ստանձնել է 2022-ին Ղրիմի կամրջի վրա իրականացված գրոհի պատասխանատվությունը

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հրապարակավ հայտնել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա կատարված գրոհն ուկրաինական կողմն է կատարել: Այս մասին նա ասել է հատուկ ծառայությունների նվիրված հատուկ փոստային նամականիշը մարելու հանդիսավոր արարողության ժամանակ:

՛՛Սա մեր իրագործումներից մեկն է, այն է՝ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի ավերումը՛՛,- հայտարարել է Մալյուկը:

Նա հավելել է, որ ծառայությունն իրականացրել է տարբեր գործողություններ:

՛՛Դրանցից մի քանիսի մասին կկարողանանք հրապարակավ ու բարձրաձայն խոսել հաղթանակից հետո, իսկ որոշների մասին ընդհանրապես չենք խոսի՛՛,-ընդգծել է նա:

  • Կիսվել: