ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի կամրջի՝ ATACMS հրթիռներով հարձակման ենթարկվելու մասին
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հետ է մղել ATACMS հրթիռների գիշերային հարձակումը Ղրիմի կամրջի վրա, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Այս գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել ամերիկյան արտադրության 12 օպերատիվ-մարտավարական հրթիռներով խմբային հարձակումը Ղրիմի կամրջի վրա։ Բոլոր հրթիռները ոչնչացվել են»,-հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Նշենք, որ ավելի վաղ գերատեսչությունից նշել էին, որ գիշերը Ղրիմի շրջանում ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել, և ոչնչացվել է երկու ինքնակառավարվող նավակ։