շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ուկրաինան շարունակում է հրաժարվել բանակցություններից. Պեսկով

Ուկրաինան շարունակում է հրաժարվել բանակցություններից. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրել էր խաղաղ բանակցությունների պայմանները, սակայն Ուկրաինան շարունակում է հրաժարվել բանակցություններից և չի փոխում իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այստեղ կարևոր է հիշել, որ հենց Ուկրաինան է հրաժարվել և շարունակում է հրաժարվել բանակցություններից, ավելին, Զելենսկին իր հրամանագրով արգելել է իրեն և իր վարչակազմին որևէ շփում Ռուսաստանի ղեկավարության հետ»:

 

  • Կիսվել: