շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ուկրաինան հեռահար զենքով երկու հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ

Ուկրաինան հեռահար զենքով երկու հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ

Վերջին երեք օրերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը արևմտյան հեռահար զենքով երկու հարված են հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ նոյեմբերի 23-ին ամերիկյան ATACMS 5 հրթիռով թիրախավորվել են С-400 զենիթահրթիռային դիվիզիայի դիրքերը։ Հրթիռներից 3-ը խոցվել է, մյուս երկուսի անկման հետևանքով կան ավերածություններ և տուժածներ:

Նշվում է, որ նոյեմբերի 25-ին էլ ութ հրթիռ է արձակվել Կուրսկ-Վոստոչնի օդանավակայանի ուղղությամբ, հայտնի է ավերածությունների և զինվորականների շրջանում տուժածների մասին:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է պատասխան գործողություններ նախապատրաստելու մասին:

  • Կիսվել: