Ուկրաինան հայտարարել է Կլեշչեևկա գյուղի ազատագրման մասին
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հայտարարել են Բախմուտից մոտ 6 կմ հարավ-արևմուտք գտնվող Կլեշչևկա գյուղի ազատագրման մասին, հայտնում է BBC-ն:
Այսպես՝ աղբյուրին արևելյան ուժերի մամուլի ծառայության ղեկավար, կապիտան Իլյա Եվլաշն ասել է. «Մենք հաստատում ենք Կլեշչևկա գյուղի ազատագրումը։ 80-րդ առանձին օդադեսանտային հարձակման բրիգադի ստորաբաժանումները, ինչպես նաև Ազգային ոստիկանության «Լյուտ» համատեղ հարձակման բրիգադը ազատագրել են Կլեշչևկան, այն ուկրաինական է»:
Ուկրաինական ԶԼՄ-ներում հայտնվել են ուկրաինական զինվորականների լուսանկարներն ու տեսանյութերը՝ թվարկված կազմավորումների դրոշներով ավերված շենքի ֆոնին, նման լուսանկար է հրապարակել նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն իր տելեգրամյան ալիքում։
Կլեշչևկան գտնվում է Անդրեևկայի հարևանությամբ, որը ուկրաինական զորքերը գրավել են այս շաբաթվա սկզբին:
Ռուսական կողմը դեռ չի հաստատել Կլեշչեևկայի կորուստը։ Կիևը սովորաբար հայտարարում է մի քանի օր անց բնակեցված տարածքների ազատագրման մասին, ինչը ռուս «ռազմական թղթակիցներին» հիմք է տալիս շարունակելու պնդել, որ Կլեշչևկան դեռ գտնվում է «գորշ գոտում»։