կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ուկրաինան հաղթանակի ծրագիր կներկայացնի Բայդենին, Թրամփին և Հարիսին․ Զելենսկի

Ուկրաինան հաղթանակի ծրագիր կներկայացնի Բայդենին, Թրամփին և Հարիսին․ Զելենսկի

Ուկրաինան խաղաղության ծրագիրը կներկայացնի ինչպես ԱՄՆ գործող նախագահին, այնպես էլ երկու թեկնածուներին։

Ինչպես հայտնում է РБК-Украина-ն, այս մասին երեկոյան ելույթի ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Իտալիա կատարած այցի ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ։

«Մենք խոսեցինք, մասնավորապես, Ուկրաինայի հաղթանակի ծրագրի, դրա որոշ մանրամասների մասին, և մենք ամբողջությամբ կներկայացնենք ԱՄՆ նախագահ Բայդենին և նախագահի երկու թեկնածուներին՝ Թրամփին և Հարիսին», – ասել է նախագահը։

Զելենսկին կարծում է, որ այժմ Ուկրաինայի համար գլխավորը Ուկրաինայի դիրքերի առավելագույն ամրապնդումն է և «քաղաքներն ու գյուղերը ռուսական ներկայությունից պաշտպանելը»։

 
 

  • Կիսվել: