երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինան գիշերը ենթարկվել է օդային հարձակման. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

Ուկրաինան գիշերը ենթարկվել է օդային հարձակման. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

Ուկրաինական Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը երեք հրթիռ են արձակել ու 41 ավիացիոն հարված հասցրել Ուկրաինայում:

Ուկրաինայի օդուժը հաղորդել է նաև իրանական ՛՛Շահեդ՛՛ հարվածային անօդաչուների հարձակման մասին և ընդգծել, որ 17 անօդաչուներից 15-ը ոչնչացվել են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Ուկրաինայում՝ Կիևում, պայթյունի մասին: Օդային տագնապ Կիևում չէր հնչել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ դեռևս չպարզված պատճառով պայթյունը տեղի է ունեցել Կիևի մարզի արդյունաբերական գոտում։

  • Կիսվել: