երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինան և Հունգարիան անվստահություն ունեն միմյանց նկատմամբ. Կուլեբա

Ուկրաինան և Հունգարիան անվստահություն ունեն միմյանց նկատմամբ. Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո, Ukrinform-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ուկրաինան և Հունգարիան անվստահություն ունեն միմյանց նկատմամբ։

 

«Մենք բացահայտ խոսեցինք միմյանց մտադրությունների վերաբերյալ մտահոգությունների մասին: Մենք ամեն ինչ բացատրեցինք միմյանց: Հունգարացիները անվստահություն ունեն մեր նկատմամբ, մենք անվստահություն ունենք նրանց նկատմամբ, տարբեր հանգամանքներից ելնելով, դա հասկանալի է: Եվ այն, որ մենք խոսեցինք այս ամենի մասին, հավատացեք, շատ կարևոր է»,- ասել է Կուլեբան։

 

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հնարավոր ապագա հանդիպումը և Ուկրաինայում հունգարական ազգային փոքրամասնությունների իրավունքները։

  • Կիսվել: