շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ գումարելու խնդրանքով՝ քննարկելու Ռուսաստանի հրթիռային հարձակումը

Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ գումարելու խնդրանքով՝ քննարկելու Ռուսաստանի հրթիռային հարձակումը

Ուկրաինան եւ ՄԱԿ-ի երեք տասնյակ անդամ երկրներ դիմել են Էկվադորին, որը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, խնդրանքով՝ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հրթիռային և ԱԹՍ-ներով հարձակումը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ուկրաինական դիվանագիտության ղեկավար Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում է Unian-ը։

՛՛Հարձակումները հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ ավերածությունների՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: