Ուկրաինան առաջիկայում 50 մլրդ դոլար կստանա ՌԴ սառեցված ակտիվներից․ Բլինքեն
Ուկրաինան առաջիկա շաբաթներին 50 մլրդ դոլար կստանա Ռուսաստանի սառեցված ակտիվներից: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ունեն համակարգված ծրագիր՝ Ուկրաինային միջոցների արագ փոխանցման վերաբերյալ․
«Այժմ մենք սառեցված ռուսական ակտիվների հիման վրա պետք է ստանանք 50 մլրդ դոլար, որը կուղղվի Ուկրաինա»,-հավելել է Բլինքենը: