Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա, երբ այնտեղ էր Պուտինը. աղբյուր
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի վրա, երբ այնտեղ էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է The Moscow Times-ը։
Նշվում է, որ հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան ուկրաինական անօդաչու սարքերը, ըստ լուրերի, հարձակվել են Սոչիի վրա, որտեղ Ռուսաստանի նախագահը ելույթ էր ունեցել Վալդայի ֆորումում։
Քաղաքում և Սիրիուսի դաշնային տարածքում հնչել են ազդանշաններ, իսկ Սև ծովի վրայով կրակ են բացել հակաօդային պաշտպանության համակարգերը։
Սոչիի և Գելենջիկի օդանավակայանները փակվել են յոթ ժամով։
Աղբյուրն այլ տեղեկություններ չի հաղորդում:


