շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Ուկրաինացի զինվորականները գրեթե ամբողջությամբ լքել են Սևերոդոնեցկը. քաղաքապետ

Ուկրաինացի զինվորականները գրեթե ամբողջությամբ լքել են Սևերոդոնեցկը. քաղաքապետ

Ուկրաինացի զինվորականները գրեթե ամբողջությամբ լքել են Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկ քաղաքը: Այս մասին այսօր հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկը։

Հայտնի է, որ մինչ այդ Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը նշել էր, որ ուկրաինացի զինվորականները հրաման են ստացել նահանջել ավելի ամուր դիրքեր:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դեռ չի հայտարարել քաղաքի գրավման մասին, մինչդեռ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն ու Լուգանսկի անջատականները պնդում են, որ ՛՛Ազոտի՛՛ գործարանում գտնվող խաղաղ բնակիչները տարհանվել են։

Այլ աղբյուրներ դեռ չեն հայտնել նման տեղեկություն:

  • Կիսվել: