երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Ուկրաինացի լրագրողը հայտնում է Սոլեդար քաղաքում ծանր մարտեր ընթանալու մասին

Ուկրաինացի լրագրողը հայտնում է Սոլեդար քաղաքում ծանր մարտեր ընթանալու մասին

Ուկրաինայի արևելքում ծանր մարտեր են ընթանում Սոլեդար քաղաքում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը: Նա նշել է, որ ռուսական ուժերը մտել են քաղաքի տարածք ու, չնայած մեծ կորուստներին, փորձում են առաջ շարժվել։

Լրագրողը հայտնել է նաև, որ անընդհատ լսվում են լսվում են պայթյունների և հրազենային կրակոցների ձայներ, գրոհային խմբերի միջև մարտերն ընթանում են 20-30 մետրի վրա։

Իր հերթին ռուսական կողմը հայտնում է, որ գրավել է Սոլեդար քաղաքին մոտ գտնվող Բախմուտսկոյե գյուղը։

 

  • Կիսվել: