Ռուսաստանը և Ուկրաինան պետք է խաղաղության շուրջ համաձայնության գան մինչև օգոստոսի 8-ը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան խաղաղության շուրջ մինչև օգոստոսի 8-ը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի տեղակալ Ջոն Քելլին։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան հրադադարի և երկարատև խաղաղության շուրջ։ Ժամանակն է գործարք կնքել։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է արվի մինչև օգոստոսի 8-ը»:
Քելլին հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար։
Տեսանյութը՝ այստեղ:


