չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Դատախազը միջնորդեց Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել 3 ամսով

Դատախազը միջնորդեց Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել 3 ամսով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։
 
«Այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել մեղադրյալի նկատմամբ քրեադատավարական օրենսգրքի պահանջները։ Հանրային շահը գերակա է վերջինիս ազատությանից»,- ասաց Մարկոսյանը։
Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, դիմելով դատարանին, նկատեց, որ հանրային մեղադրողները գործով բոլոր մեղադրյալների հետ կապված նույն հիմնավորումներն էին կարդում։ Սարգսյանը դատարանում քննարկումը ձևական որակեց։
 
«Պետք է ասեն՝ ինչպե՞ս կարող է Ծառուկյանը խոչընդոտել գործին, որ մենք կարողանանք դրա վերաբերյալ հակափաստարկ ներկայացնել, սակայն հանրային մեղադրողները որևէ բան չեն ներկայացնում։ Ուզում եմ միանգամից բացատրել, որ փաստաթղթային որևէ գործողության մասով ապացուցողական գործողությունների հետազոտման կամ դրանց խոչընդոտման հնարավորությունը զրո է։ Հանրային մեղադրողը վերացական ասում է՝ վկաների վրա կարող է ներգործություն ունենալ․ ո՞ր վկայի։ Ասում են` հանրային հեղինակություն ունի Ծառուկյանը, մարդն ի՞նչ անի, հեղինակազրկվի՞»,- ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: