ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինա-լեհական սահմանը փակել են

Ուկրաինա-լեհական սահմանը փակել են

Փետրվարի 17-ին լեհ ցուցարարները շարունակում են փակ պահել սահմանն Ուկրաինայի հետ 6 ուղղություններում։ Երեկվանից ավելացել է «Կրակովեց» անցակետը։ Այժմ հերթի մեջ են մոտ 3,3 հազար բեռնատարներ, ասել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության խոսնակ Անդրեյ Դենչենկոն հեռուստամարաթոնի եթերում։

Կան նաեւ հազար միավոր մեծ բեռնատարներ Ուկրաինայից դուրս գալու հերթի մեջ, տեղեկացրել է Униан-ը։

Polskieradio պարբերականը եւս տեղեկացրել է, որ սահմանապահ անցակետերում նորից հսկայական հերթեր են։ Դա շարունակվող գյուղատնտեսական ցույցերի հետեւանքն է։

«Ընդհանուր առմամբ ճանապարհներին կանգնած է մնացել ավելի քան երկու հազար բեռնատար»,- տեղեկացրել են ոստիկանությունում։

Մոտ 550 մեծ բեռնատարների վարորդներն սպասում են ավելի քան 10 օր Դորոգուսկի անցումի մոտ Լեհաստանից Ուկրաինա մտնելու համար։ Ուկրաինայի հետ սահմանի բոլոր անցակետերում ֆերմերները ցուցյ են անում։

Նրանք բողոքում են այդ թվում նաեւ Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի չվերահսկվող ներմուծման եւ ԵՄ «Կանաչ կուրսի» քաղաքականության դեմ։

  • Կիսվել: